Կարճաժամկետ վարձակալությամբ (առավելագույնը մեկ ամիս ) կամ օրավարձով է տրվում նորակառույց առանձնատան 2-րդ հարկը։ Այն 4 սենյականոց արևկող բնակարան է՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեկցի փողոցում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։