Երակարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր և գեղեցիկ կահավորված բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է նաև ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։