Վարձով է տրվում 3 սենյականոց արևկող բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի այգի։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։