Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 10 հարկանի շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։