Վաճառվում և վարձով է տրվում 2 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված քարե առանձնատուն՝ բնակելի 350 քմ. մակերեսով և 450 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նոյ թաղամասում։ Այն կապիտալ նորոգված է։ Առանձնատունն ունի 5 ննջասենյակ, 5 լոգասենյակ, 1 խոհանոց և 1 աշխատասենյակ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատունն ունի նկուղային հարկ, որտեղ առկա է սաունա, սեղանի թենիս, հացատուն՝ 50 քմ. մակերեսով և առանձին նկուղ՝ 200քմ.։ Ունի գեղեցիկ բակ, բացօթյա լողավազան և բուխարի։ Տարածքը պարսպապատ է, ավտոմեքենաների համար հատկացված է քարե ավտոտնակ։