Վաճառվում է 3 սենյականոց ստուդիո բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Գերցենի փողոցում, 4 հարկանի նորակառույց շենքի բնակելի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։