Կոմիտաս պողոտայում՝ Երևան սիթի սուպերմարկետի հարևանությամբ, վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց շքեղ, գեղեցիկ գունային լուծումներով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ.: Այն գտնվում է 8 հարկանի քարե շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին և դեռևս չբնակեցված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, բանկեր: Բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։