Ա. Միկոյան փողոցում՝ Ռիվերա բնակելի թաղամասում, վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 78 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը կահավորված է ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Դավթաշենի կամուրջ։