Խորենացի և Մաշտոց փողոցների խաչմերուկում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ինքնատիպ դիզայնով գեղեցիկ բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ամբողջ կահույքն ու տեխնիկան բարձր որակի է։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց նայող։