Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կիևյան փողոցում՝ Սաս սուպերմարկետի մոտ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Առաստաղի բարձրությունը 3,2 մետր է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի 2 բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։