Շքեղ նորոգված այս բնակարանը գտնվում է Ե.Քոչար փողոցի նորակառույց 9 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է: Ընդհանուր մակերեսը 90 քմ է: Ունի գեղեցիկ և ընդարձակ հյուրասենյակ, հարմարավետ խոհանոց, հյուրասենյակ՝ գեղեցիկ կահավորանքով, 2 ննջարան, 1 սանհանգույց: Բնակարանն ունի 2 մեծ գեղեցիկ լոջջա, որտեղից բացվում է շքեղ տեսարան՝ դեպի ողջ քաղաքը: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տրվում է միայն երկարաժամկետ վարձակալության։