Օրավարձով է տրվում 3 հարկանի ինքնատիպ դիզայնով շքեղ առանձնատուն՝ բնակելի 330 քմ. մակերեսով և 1500 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնական հատվածում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 1 լոգասենյակ, 1 խոհանոց և մեկ բաց պատշգամբ։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի ներկառուցված պահարաններ: Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման համակարգ: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, որտեղ կան ծառեր և ծաղիկներ։ Կա նաև բուխարի: Ավտոմեքենաների համար նախատեսված է քարե ավտոտնակ։ Առանձնատունը հնարավորություն ունի ընդունել մինչև 14 հյուր։ Օրավարձ՝ 250-350$ կախված օրերի քանակից և հյուրերի թվից։