Վաճառվում կամ վարձակալության է տրվում 5 սենյականոց ընդարձակ և նրբաճաշակ կահավորանքով բնակարան՝ 220 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Թատերական ինստիտուտի մոտ,15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ հյուրասենյակում և ննջարաններում՝ լամինատով։ Ջեռուցումը կենտրոնացված է: Բոլոր ննջարանները ունեն իրենց բաց պատշգամբները։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։