Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 114 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 21 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի՝ հավելավճարով։