Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 73 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սեբաստիա փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտ, 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են: Բնակարանը կահավորված է և լի է ներկառուցված պահարաններով։ Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։