Վարձով է տրվում 3 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 260 քմ. մակերեսով և 600 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Սասունցի Դավիթ փողոցում՝ Սասունցի Դավթի հրապարակի մոտ։ Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն ամբողջությամբ կահավորված է նորաձև կահույքով և հագեցած է տեխնիկայով։ Տունն ունի բացօթյա լողավազան, գեղեցիկ բակ, պտղատու ծառեր, մանղալ, զրուցարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։