Կոմիտաս պողոտայում վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց նրբաճաշակ դիզայնով, գեղեցիկ կահավորված բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, բարձրորակ եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամիատով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Տանիքը վերանորոգված է։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և մետրոն։ 17 օր և ավելի վարձակալելու դեպքում գինը կկազմի` 20 $: