Վաճառվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն՝ բնակելի 615 քմ. մակերեսով և 470 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Կամարակ 16-րդ փողոցում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում։ Այն կապիտալ նորոգված է՝ դասականի և ժամանակակցի համադրությամբ։ Զրոյական հարկում են գտնվում ավտոտնակը՝ 4 մեքենայի համար նախատեսված, կաթսայատունը, լվացքատունը և 3 հատ նկուղային տարածքներ։ Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը՝ ոսկեզօծ սյուներով և քիվերով, խոհանոցը՝ կաղնու փայտից կահույքով և արգենտինական գրանիտով երեսպատված, լոգարան, սանհանգույց և խորդանոց։ 2-րդ հարկում են գտնվում 3 ննջասենյակները՝ իրենց առանձին լոգարանով և զգեստապահարանով։ 3-րդ հարկը ևս ամբողջությամբ բնակելի է, կա մեկ սանհանգույց և ընդարձակ տարածք, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Ընդարձակ և կանաչապատ բակում՝ դեկորատիվ ծառերի ներքո են գտնվում զրուցարանը՝ ամբողջությամբ փայտե կահույքով, մանղալով, թոնիրով և ամառային խոհանոցով։ Վարձակալության է տրվում ողջ գույքի հետ միասին։