Ձորափում՝ Նաիրի բժշկական կենտրոնի հարևանությամբ՝ կառավարական ամառանոցների հարևանությամբ, բացառիկ և գեղեցիկ ճարտարապետական լուծումներով նորակառույց շենքում վաճառվում է 5 սենյականոց բնակարան: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ՝ եռակողմ տեսարանով, արևի հիանալի դիրքով: Պատուհանները հարավարևելյան և հարավարևմտյան ուղղությունների են: Ընդհանուր մակերեսը կազմում է 230 քմ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են։ Բնակարանի հետ հավելավճարով վաճառվում է նաև ստորգետնյա կայանատեղ՝ 56 քմ. , նախատեսված 3 մեքենայի համար: Շենքն ամբողջովին կանգնած է, ներքին հարդարման շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: