Վաճառվում կամ վարձով է տրվում 3 հարկանի առանձնատուն բնակելի՝ 445 քմ. մակերեսով և 450 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Բլուր թաղամասում։ Առանձնատունը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ 1-ին հարկում է գտնվում խաղասենյակը, բուխարի, խոհանոց, 2 նկուղ, 1 սանհանգույց, 2 մեքենայի համար ավտոտնակ և հատակը ամբողջությամբ ծածկված է պրեսգրանիտով։ 2-րդ հարկում՝ մեծ նախասրահ, հյուրասենյակ, աշխատասենյակ, խոհանոց, սանհանգույց, հատակը ծածկված է մարմարով։ 3-րդ հարկում՝ 4 ննջասենայկ, 2 սանհանգույց, 2 բաց պատշգամբ, լվացքատուն, խորդանոց, նախասրահ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բակում կա կաթսայատուն, ամառային խոհանոց, մանղալ, բացօթյա լողավազան։