Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայներական և լուսային լուծումներով բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա մոլլի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։