Վաճառվում է նորակառույց 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 308 քմ. և 550 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Հ. Սահյան (մալականների այգու հարևանությամբ) փողոցում։ Առանձնատունը կառուցված և դեռևս չբնակեցված է։ 1-ին հարկում տեղակայված է քարե ավտոտնակը՝ նախատեսված 2 մեքենայի համար, խոհանոց, հյուրասենյակ, ևս մեկ սենյակ՝ դեպի բակի կողմ նայող և սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ, 3 հատ սանհանգույց, որոնցից 2-ը ննջասենյակների հետ են և հյուրասենյակ։ Բաց պատշգամբից բացում է հիանալի տեսարան դեպի Հրազդանի կիրճը։ Բակում ունի լողավազան, հանգստյան գոտի՝ նույնպես հիանալի տեսարանով, զրուցարան՝ մանղալով։