Մոսկովյան փողոցում՝ Օպերայի դիմաց, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայներական լուծումներով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 78 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից խոհանոցային կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ դեպի Օպերա նայող: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ։