Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և նրբաճաշակ գունային համադրությամբ շքեղ բնակարան՝ 186 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի նորակառույց Հյուսիսային պողոտայի հարևանությամբ՝ Աբովյան փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Լոգասենյակները ևս շատ ընդարձակ են՝ մեկում տեղադրված է լոգախցիկ, մյուսում՝ ջակուզի։ Բոլոր տեսակի կոմունիկացիաները առկա են։ Ննջասենյակներից մեկն ունի զգեստասենյակ։ Ունի Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ, որը կվաճառվի 35000 $ հավելավճարով։ Բնակարանը վաճառվում է խոհանոց կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։