Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 66 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ նախկին Մալիբու սրճարանի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, ննջասենյակն ունի նաև կից զգեստասենյակ։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։