Բնակարան, 3 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան

18 Հունվար 2018
 
Արամի փողոց 3 սենյակ 110 մ2 հարկ 9/13 , նորակառույց Կոդ` 91477   |   http://est.am/91477 click to copy the link
Վարձակալություն - 1,550 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 1 անգամ

Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճի և շատ գրագետ դիզայներական լուծումներով բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն և անաղմուկ հատվածներից մեկում՝ Ե. Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում, 13 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, բնակարանի սալիկապատված հատվածների հատակը տաքացվում է, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված իսպանական սալիկներով և անհրաժեշտ սանտեխնիկայով, լոգասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ, անվտանգության աշխատակից։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 2
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ