Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Ամիրյան փողոցների խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի Մաշտոցի պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։