Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, խոհանոցը ստուդիո ոճի է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բնակարանն ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Շենքում գործում է մարզասրահ, լողավազան։