Ռոստոմ փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 9–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, սենյակները ձևավորված են լավագույն ձևով։ Խոհանոցը կահավորված է հարմարավետ, ժամանակակից իտալական կահույքով։ Ունի երկու բաց պատշգամբ, որոնցից մեկը նայում է բակին, իսկ մյուսից` գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մասիս սարը։ Շենքի բակում կա խաղահրապարակ։ Մի քանի քայլ այն կողմ են գտնվում «Տաշիր» առևտրի կենտրոնը, դպրոց, մանկապարտեզ, բանկի մասնաճյուղեր և բոլոր անհրաժեշտ խանութները։