Մաշտոց պողոտայում՝ Կասկադի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 107 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Այն կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի դեպի պողոտա նայող բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։ Բնակարանի գինն իր մեջ ներառում է բակում ստորգետնյա կայանատեղ՝ նախատեսված 2 մեքենայի համար։