Վարձով է տրվում 2 հարկանի նորակառույց առանձնատուն՝ բնակելի 178 քմ. մակերեսով և 350 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նոր Նորք 5-րդ զանգվածում՝ Մառի փողոցում՝ Զովք սուպերմարկետի հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ նոր նորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Առանձնատունը պարսպապատ է, ավտոտնակը նախատեսված է 2 մեքենայի համար, բակում ունի զրուցարան, մանղալ և օժանդակ շինություն։