Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց շատ լուսավոր բնակարան՝ 103 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի գեղեցիկ դիզայն՝ ինտերիերին տրված է նրբաճաշակ գունային լուծումներ։ Ննջասենյակները, շնորհիվ գրագետ կահավորանքի, դարձել են շատ ընդարձակ։ Հյուրասենյակը և խոհանոցը կահավորված են որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը ևս սալիկապատված է որակյալ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ոինի շուրջօրյա անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ։