Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Մ.Սարյան փողոցների խաչմերուկում՝ 10 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։