Վաճառվում է 4 սենյականոց դուպլքս բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Հյուսիսային փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը ունի յուրահատուկ դիզայն, կապիտալ վերանորոգված է ։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, 3 օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանում առկա է 2 սանհանգույց։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում։