Վաճառվում կամ վարձով է 2 սենյականոց լուսավոր և յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է եվրոպական լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է թանկարժեք կահույքով և ժամանակակից տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Հնարավոր է նաև վաճառք ստորգետնյա կայանատեղի հետ միասին՝ հավելավճարով։