Վաճառվում է 4 սենյականոց նրբաճաշակ դիզայնով բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոլդովական փողոցում՝ 3 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Սանհանգույցները սալիկապատված են և ննջարաններից մեկը ունի իր առանձին լոգասենյակը։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հնարավոր է վաճառք խոհանոցի կահույքի հետ միասին։