Վաճառվում կամ վարձակալության է տրվում 5 սենյականոց ընդարձակ տարածք՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի բնակելի 1-ին հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի փակ տնտեսական պատշգամբ և ընդարձակ նախասրահ։