Վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն, որի շինության մակերեսը 540 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 650 քմ.։ Այն գտնվում է Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, որն արդեն իսկ ապահովվում է առանձնատան շրջակա միջավայրի մաքուր օդը։ Առանձնատունը մասնակի նորոգված է՝ պատերը գաջված են, պատուհանները և դռները տեղադրված են, հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են։ Տանիքը կառուցված է, սանհանգույցները սալիկապատված են։ Առանձնատունը բաղկացած է 8 սենյակներից՝ 1 հյուրասենյակ, 2 նախասրահ, 1 խոհանոց, 4 ննջասենյակ (որոնցից մեկը իր լոգասենյակով) 4 սանհանգույց, 1 ժամանցի սրահ, 5 բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Առկա նաև ընդարձակ նկուղ/ 0 ական հարկ: Պարշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Առանձնատունը պարսպապատված է: Առկա է քարե ավտոտնակ` 2 մեքենայի համար և բակում բաց աբտոկայանատեղի` 2-3 մեքենայի համար: Առանձնատունն ունի քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված և բակում բաց ավտոկայանատեղի՝ 2-3 մեքենաների համար: Առանձնատունը շրջապատում է բարեկարգ և ընդարձակ և կանաչապատ այգին, որտեղ տնկված են պտղատու ծառեր: Իսկ այգու մեջ ավանդական "խորովածանոցն" է, որտեղ առկա է նաև զրուցարան և ամառային խոհանոց 40 քմ: Քաղաքի աղմուկից հեռու գտվող այս առանձնատունը հրաշալի վայր է հանգիստը վայելելու համար, իսկ Բուսաբանական այգու հարևանությունը, արդեն իսկ ապահովվում է առանձնատան շրջակա միջավայրի մաքուր օդը: