Վարձով է տրվում 5 սենյականոց նրբաճաշակ դիզայնով և գեղեցիկ կահավորանքով լուսավոր բնակարան՝ 283 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի էլիտար նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է բարձրորակ նյութերով։ Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի լվացքասենյակ, զգեստասենյակ, ընդարձակ միջանցք՝ լի ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ, ինչպես նաև շենքն ունի լողավազան և մարզասրահ: