Այս շքեղ պենտհաուսը գտնվում է նորակառույց համալիրում: Այն մնացած բնակարաններից տարբերվում է ներքին նախագծով, չափով և առաստաղի բարձրությամբ: Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 13, 14, 15-րդ հարկերում: Ընդհանուր մակերեսը 763 քմ է` բնակելի հատված 500 քմ, տեռասսա 263 քմ.: Ունի եռակողմ տեսարան՝ դեպի կանաչապատ այգի և իհարկե շքեղ տեսարան դեպի Արարատ լեռը և Հանրապետության հրապարակ: Տանն առկա են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ: Բնակարանն ունի գեղեցիկ լուսավորություն: Բնակարանն ունի` 8 լիարժեք ննջարան (իրենց լոգասենյակի և զգեստապահարանի հնարավորությամբ), 2 ճաշասենյակ, 2 հյուրասենյակ, 1 խոհանոց, 5 + սանհանգույցներ, 5 ընդարձակ բաց պատշգամբ, որոնցից մեկը՝ տեռասսա: Շենքն ունի ընդարձակ ավտոկայանատեղի: Ավտոկայանատեղիում է գտնվում նաև ավտոլվացման կետը: Շենքն ունի սպասարկման վճար: