Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ՝ Նկարիչների Միության շենքում, 6 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Շենքն ունի վերելակ։