Թբիլիսյան խճուղում՝ Այբ դպրոցի հարևանությամբ, վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով և 1000 քմ. հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Ունի 5 ննջասենյակ, 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 1 հյուրասենյակ, նախասրահ և 2 բաց պատշգամբ։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մարմարով և մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի գեղեցիկ խնամված այգի, ամառային խոհանոց՝ սանհանգույցով, խորովածանոց։ Առանձնատունը պարսպապատ է, ունի քարե ավտոտնակ։