Վաճառվում է 3 հարկանի շքեղ և ընդարձակ առանձնատուն, որը գտնվում է Դավիթ Բեկ փողոցի սկզբնամասում։ Առանձնատունը գտնվում է վերանորոգման ընթացքում՝ ներսի աշխատանքները դեռ կատարված չեն։ Բնակելի տան մակերեսը՝ 600 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 2300 քմ է։ Առանձնատունն ունի գեղեցիկ, բարեկարգ, կանաչապատ այգի՝ պտղատու և դեկորատիվ ծառերով և կից շինություն՝ 100 քմ մակերեսով, որտեղ առկա է լողավազան, շոգեբաղնիք, բար, դիմացի հատվածում՝ ամառային խոհանոց և տաղավար, հանգստի սենյակ, պտղատու և դեկորատիվ ծառեր, 2 հատ սանհանգույց։ Առանձնատունը պարսպապատ է։