Ծիծեռնակաբերդի խճուղում, Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող 12 հարկանի նորակառույց շենքի 7–րդ հարկում վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 110 ք.մ. մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգումից հետո չի բնակեցվել: Երկու սանհանգույցն էլ սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Կա մեկ բաց պատշգամբ: Սենյակներն ու խոհանոցը ամբողջությամբ կահավորված են, առկա է անհրաժեշտ կենցաղային տեխնիկան, սպասք և անկողնային պարագաներ: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ: Հասանելի են կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Շենքում առկա է ստորգետնյա կայանատեղի: