Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 91 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 21 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, իսկ նախասրահը և խոհանոցը սալիկապատ է ։ Բնակարանի ջեռուցումը և հովացումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Բնակարանը կահավորված է նոր կահույքով և ապահովված տեխնիկայով։ Շենքում գործում է անվտանգության համակարգ։ Ավտոմեքենաների համար նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի։ Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ։