Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 111 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պ.Սևակ փողոցում՝ սրտաբանական հիվանդանոցի մոտ, 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են իսպանական սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբներ։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար նախատեսված։ Շենքն ունի բարեկարգ բակ և սպորտ համալիր։