Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի Օպերա նայող։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։