Նոյ թաղամասում՝ վաճառվում է երկհարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 300 քմ, ունի նաև հողատարածք՝ 800 քմ մակերեսով։ Առանձնատունը մասամբ կապիտալ վերանորոգված է, երկրորդ հարկը լիարժեք վերանորոգված է և բնակեցված։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Առանձնատանը նախատեսված է 2 հյուրասենյակ, 2 խոհանոց, 6 ննջասենյակ, 3 սանհանգույց, 2 բաց պատշգամբ։ Բակում նախատեսված է տարածք ավտոմեքենաները կայանելու համար։