Քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր և ժամանակակից դիզայնով բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը եվրո վերանորոգված է էկոլոգիապես մաքուր նյութերով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ և Օպերայի և Բալետի թատրոնը։