"Sion Resort" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի ամենագողտրիկ հատվածներից մեկում՝ Ալիք և Նուռ հյուրանոցների հարևանությամբ: Հյուրերի տրամադրության տակ են ժամանակակից հյուրանոցային համարներ, հարմարավետ երկու-երեք սենյականոց քոթեջներ, կահավորված խոհանոցներով և զրուցարաններով, փակօթյա լողավազան՝ շոգեբաղնիքով և արևայրուքի համար նախատեսված տարածքով։ Բակը համալրված է մանկական խաղահրապարակներով, սեղանի թենիսի և բիլիադի համար նախատեսված սենյակներով, կոնֆերենս դահլիճով։ Հյուրանոցային համալիրի տարածքում կան բազմաթիվ սոճազգի ծառեր և ուռենիներ, որոնց շնորհիվ օդը մաքուր է և հագեցած թթվածնով։ Բոլոր համարներում կա մինի բար, հեռուստացույց՝ կաբելային հեռուստալիքներով և ինտերնետով։ Լոգասենյակներում առկա է բոլոր անհրաժեշտ պարագաները։ Հանգստյան տանը գործում է ռեստորան, որտեղ պատրաստվում են տարատեսակ և համեղ ուտեստներ։ Հյուրանոցը պարսպատ է, տարածքում առկա է ավտոտնկակ՝ 32 քմ. մակերեսով և սեփական անվճար կայանատեղ։